Մարդու իրավունքների պաշտպանն իր իրավասությունների շրջանակում քայլեր է ձեռնարկում Հայաստանի քաղաքացի Կարեն Ղազարյանի գործի հետ կապված, ում երեկ Ադրբեջանում արագ կարգով դատապարտել են 20 տարվա ազատազրկման: Այս մասին ArmDay.am-ին հայտնեցին ՄԻՊ-ից:
«Մարդու իրավունքների պաշտպանն իր իրավասությունների շրջանակում քայլեր է ձեռնարկում,սակայն գործի առանձնահատկությունից ելնելով այլ մանրամասներ չենք կարող հաղորդել»,-հայնտեցին ՄԻՊ աշխատակազմից:
Կարեն Ղազարյանը մեղադրվում է Ադրբեջանի ՔՕ-ի մի շարք հոդվածներով, մասնավորապես կյանքի եւ առողջության, տնտեսական գործունեության ոլորտում, հասարակական անվտանգության դեմ կատարված հանցագործությունների մեջ:
Հիշեցնենք որ Հայաստանի քաղաքացի Կարեն Ղազարյանը գերի էր ընկել անցյալ տարվա ամռանը: Երիտասարդը հոգեկան հիվանդություններ ունի, սակայն դա չի խանգարում Ադրբեջանի իշխանություններին նրան որպես «դիվերսանտ» ներկայացնել: