Հանքն ինձ չի հետաքրքրում. Վազաշենի համայնքապետ


Հանքն ինձ չի հետաքրքրում. Վազաշենի համայնքապետ
Փետրվար 27 19:29 2019

Տավուշի մարզի Վազաշեն համայնքում փետրվարի 27-ին նշանակված Վազաշենի ոսկի-բազմամետաղային հանքերևակման երկրաբանահետախուզական աշխատանքների հայտի հանրային լսումները չեն կայացել: 

Բնակիչների մի մասը դեմ է հանրային լսումների անցկացմանը, իսկ մյուս մասը ցանկանում է ծանոթանալ նախագծին: 

ArmDay.am-ի հետ զրույցում, համայնքապետը նշեց, որ  հանքն իրեն չի հետաքրքրում:

«Հանքն ինձ չի հետաքրքրում, հոգնել եմ արդեն այդ թեմայից, ներող եղեք: Ես գյուղում այլ աշխատատեղեր եմ ուզում»,-ասաց Լորիկ Բադիրյանը:

Հիշեցենք, որ այսօր Տավուշի մարզպետարանում մարզպետ Հայկ Չոբանյանը հանդիպել է «ԷՅ ՅՈՒ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի և Բնապահպանության նախարարության ներկայացուցիչների հետ և նշել է, որ այս փուլում լսումները սխալ են, քանի որ շահագրգիռ կողմերը լիարժեք իրազեկված չեն: