Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանը քիչ առաջ որոշում կայացրեց մերժել ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու՝ նրա պաշտպանների ներկայացրած միջնորդությունը։
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը։