Արմեն Սարգսյանն Արմավիրի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակել


Արմեն Սարգսյանն Արմավիրի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակել
Փետրվար 27 17:23 2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Հովհաննիսյանին Արավիրի մարզի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակելու մասին:

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի փետրվարի 25-ի ԲԴԽ-13-Ո-48 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Արմեն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ նշանակել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»: