Խանջյան փողոցում կեսգիշերին հրավառություն կատարած անձը բերման է ենթարկվել ոստիկանություն


Խանջյան փողոցում կեսգիշերին հրավառություն կատարած անձը բերման է ենթարկվել ոստիկանություն
Փետրվար 27 17:06 2019

Փետրվարի 27-ին կեսգիշերին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնեց, որ Խանջյան փողոցում հրավառություն է:
Նույն պահին փողոցում ծառայություն իրականացնող ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի աշխատակիցները նկատել են մի խումբ երիտասարդների, որոնցից մեկի ձեռքին եղել է հրագործական իր:
Քաղաքացին հրավառություն կատարելու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ էլ խոստովանեց, որ ինքն է կատարել հրավառություն:
Նրա նկատմամբ կազմվեց վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն:
Հարգելի քաղաքացինե՛ր, ևս մեկ անգամ կոչ ենք անում հարգել այլ քաղաքացիների իրավունքներն ու պահպանել համակեցության կանոնները: