Պետական վերահսկողական ծառայությունից հերքում են, որ իրենք 800 աշխատակից ունեն: Այս մասին նրանք հայտարարություն են տարածել՝ հերքելով մամուլի վերանշյալ տեղեկությունը:
«Այսօր մամուլում տարածված տեղեկատվությունը, թե ՊՎԾ-ն 800-ից ավելի աշխատակից ունի, իրականությանը չի համապատասխանում։ ՊՎԾ-ի հաստիքացուցակը հաստատված է ՀՀ վարչապետի՝ անցյալ տարվա հունիսի 11-ի N 706-Ա որոշմամբ, ըստ որի ՀՀ պետական վերահսկողական ծառայության առավելագույն թիվը 130-ն է»։