Զորամասի հրամանատարը շահագործել է զինվորներին ու նրանց աշխատացրել իր հողամասերում, ներգրավել շինարարության մեջ


Զորամասի հրամանատարը շահագործել է զինվորներին ու նրանց աշխատացրել իր հողամասերում, ներգրավել շինարարության մեջ
Փետրվար 26 19:12 2019

Զորամասի հրամանատար Մարատ Հովհաննիսյանը մեղադրվում է զինվորներին եւ զորամասի բանվորներին իր ընտանիքին եւ եղբորը պատկանող հողամասերում աշխատեցնելու համար:
 
Կոչումով գնդապետ Մ.Հովհաննիսյանը,  նախաքննության վարկածով, լինելով զորամասի  հրամանատար,  չարաշահել է պաշտոնական դիրքը և իր ընտանիքի անդամներին՝ կնոջը, որդուն, ինչպես նաեւ եղբորը սեփականության իրավունքով պատկանող հողատարածքներում երկաթյա աշտարակներ կառուցման աշխատանքներում ներգրավել է  իր ենթակայության տակ գտնվող զորամասի բանվոր ծառայողներին, ինչպես նաև պայմանագրային 4 զինծառայողի, որոնց թվում նաեւ ավագ ենթասպա  և լեյտենանտ: Վերջիններս զորամասում իրենց ծառայությունը թողած աշխատել են հրամանատարի հողամասում` օգտագործելով զորամասի տեխնիկան` տրանսպորտային միջոցները, զոդման սարքը, վառելիքը: 
 
Շուրջ երկու շաբաթ նրանք չեն ներկայացել ծառայության, սակայն վարձատրվել են պետության կողմից:
 
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ` գնդապետին մեղադրանք է առաջադրվել 375-րդ հոդվածի 1-ին մասով:

Աղբյուր` Փաստինֆո