Գործարար Սամվել Մայրապետյանը Գերմանիայում վիրահատվել է


Գործարար Սամվել Մայրապետյանը Գերմանիայում վիրահատվել է
Փետրվար 25 16:35 2019

Կաշառք ստանալուն օժանդակելու մեջ մեղադրվող գործարար Սամվել Մայրապետյանը Գերմանիայում վիրահատվել է:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է նրա դատապաշտպան Կարեն Բատիկյանը: «Վիրահատությունը բարեհաջող ավարտվել է, սակայն սա վիրահատության առաջին փուլն է: Կա նաև երկրորդ և երրորդ փուլը և վերջնական արդյունքում լեղապարկը պետք է հեռացվի»,- ասաց Բատիկյանը: Հունվարի 25-ին Հատուկ քննչական ծառայությունը թույլատրել է գործարար Սամվել Մայրապետյանին դուրս գալ երկրից բուժման նպատակով:

Սամվել Մայրապետյանը ձերբակալվել է 2018 թվականի հոկտեմբերի 6-ին, երեք օր անց դատարանը բավարարել է նրան կալանավորելու միջնորդությունը: Դեկտեմբերի 27-ին Մայրապետյանը 30 միլիոն գրավով ազատ է արձակվել կալանքից: