«Օսկար 2019»․ ովքեր էին «ամենա-ամենաները»


«Օսկար 2019»․ ովքեր էին «ամենա-ամենաները»
Փետրվար 25 09:44 2019

Լոս Անջելեսի Dolby թատրոնում տեղի ունեցավ «Օսկար» 91-րդ ամենամյա կինոմրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը:   

Ահա թե ովքեր են հաղթողները։

Մրցանակաբաշխության կարևորագույն «Լավագույն ֆիլմ»անվանակարգում գլխավոր մրցանակին է արժանացել ռեժիսոր Պիտեր Ֆարելիի «Կանաչ գիրք»-ը: 

Լավագույն դերասանուհի է ճանաչվել Օլիվիա Քոուլմանը(«Ֆավորիտուհին»), իսկ լավագույն դերասան՝ Ռամի Մալեքը(«Բոհեմական ռապսոդիա»):

«Լավագույն սցենար» անվանակարգում հաղթել է «Կանաչ գիրք»-ը:

Մինչդեռ «Լավագույն սաունդթրեք» անվանակարգում պարգևատրվել է Բրեդլի Քուփերի և Լեդի Գագայի մասնակցությամբ «Աստղ է ծնվել» ֆիլմում հնչող Shallow ստեղծագործությունը:

«Սարդ-մարդը» մուլտֆիլմը «Օսկար» մրցանակի արժանացավ «Լավագույն մուլտիպլիկացիոն ֆիլմ» անվանակարգում:

«Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում «Օսկար» ստացավ Մախերշալա Ալին` «Կանաչ գիրք» ֆիլմում կերտած դերի համար: 

«Ռոմա» ֆիլմն «Օսկար» մրցանակի արժանացավ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում: Ֆիլմի օպերատոր Ալֆոնսո Կուարոնը հաղթող ճանաչվեց «Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգում:  

«Ազատ վերելք» (Free Solo) ֆիլմը «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում արժանացավ «Օսկար» մրցանակի: 

Դերասանուհի Ռեջինա Քինգը ստացավ «Օսկար» «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում: