«Խելացի կինը հասկանում է, թե երբ են իրեն խաբում, երբ իրականում իրենից գոհ չեն»


«Խելացի կինը հասկանում է, թե երբ են իրեն խաբում, երբ իրականում իրենից գոհ չեն»
Փետրվար 24 00:57 2019

Ինչպես ապրել խելացի կնոջ հետ

1. Խելացի կինը չի կենտրոնանում տղամարդկանց վրա, նա սիրում է տղամարդկանց, սակայն վերջիններս խելացի կնոջ միակ նպատակը չեն: Նա իր կյանքը չի նվիրի իդեալական տղամարդ փնտրելուն և իրեն ամբողջությամբ չի նվիրի այդ տղամարդուն:

2. Խելացի կինը գնահատում է իր ժամանակը: Այդ պատճառով նա շատ արագ կողմնորոշվում է՝ պե՞տք է արդյոք իրեն այդ մարդը, թե՞ ոչ:

3. Խելացի կինը հասկանում է, թե երբ են իրեն խաբում, երբ իրականում իրենից գոհ չեն, երբ է մարդը շատ հոգնած, և երբ է նա պարզապես ծուլանում որևէ բան անել:

4. Մարդու էմոցիաներից շատերը քիմիական պրոցեսի արդյունք են, և խելացի կինը կարողանում է ղեկավարել դրանք:

5. Խելացի կինը գիտի, թե ինչ է ուզում, գիտի նաև, թե ինչպես է հասնելու իր ուզածին:

6. Խելացի կինը կարողանում է վերլուծել, իսկ դա ոչ միշտ է հաճելի:

7. Խելացի կինը հիշողություն ունի, իսկ հիշողությունը հրաշալի զենք է:

8. Խելացի կինը չի դադարում կին լինել: Ամենավատ բանը, որ կարող է անել տղամարդը, մտածելն է, թե խելացի կնոջը ծաղիկներ պետք չեն:

Աղբյուր՝ 168.am