Կանայք, ովքեր նախընտրում են նստակյաց կյանքը, ավելի հակված են սրտի հետ կապված խնդիրների, քան մյուսները։
The Daily Mail-ի փոխանցմամբ՝ Կալիֆորնիայի համալսարանի մասնագետները պարզել են, որ եթե անգամ կրճատեք նստած վիճակում մնալը օրական մեկ ժամով, կնվազեցնեք սրտի հետ կապված խնդիրների առաջացման ռիսկը 25 տոկոսով։
Գիտնականները նման եզրահանգման են եկել՝ ուսումնասիրելով 5 600 կնոջ՝ 63-97 տարեկան։ Պարզվել է, որ նրանք, ովքեր նախընտրում են երկար ժամանակ նստած մնալ, ավելի հակված են սրտի հետ կապված խնդիրների, քան մյուսները։ Այն կանայք, ովքեր օրական 11 ժամ եւ ավելի նստած են անցկացնում, շատ ավելի հաճախ են սրտի հետ կապված խնդիրներ ունենում, քան մյուսները։
Գիտնականները կոչ են անում ֆիզիկապես ակտիվ լինել, երկար նստած չմնալ եւ գոնե 1-2 րոպեով վեր կենալ, շարժվել։
Աղբյուր՝ Բուժ ինֆո










