Ադրբեջանական դիրքերը հրդեհվել են․մանրամասներ (տեսանյութ)


Ադրբեջանական դիրքերը հրդեհվել են․մանրամասներ (տեսանյութ)
Փետրվար 20 11:49 2019

Երեկ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանին։ ArmDay.am-ի տրմադրության տակ է հայտնվել մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են հրդեհվում ադրբեջանական դիրքերը։ Մեր տեղեկություններով հրդեհի պատճառը դիրքերի պաշտպանական պատնեշ հանդիսացող անիվներն են եղել, որոնց այրումից էլ բռնկվել է հրդեհը։ Այս մասին ArmDay.am-ի հետ զրույցում ասաց Կոթի գյուղի բնակիչ Վահան Ազիբեկյանը, ով տրամադրել է նաև ստորև ներկայացված տեսանյութն ու լուսանկարները։

«Կրակը տևել է 1-1․5 ժամ։ Ադրբեջանի դիրքերի անիվներն են վառվել, բայց տեղյակ չեմ նրանց կողմից զոհեր կամ վիրավորներ կան, թե՝ չէ։ Կրակը բարձրացել է, ինչպես մենք՝ կոթեցիներս ենք ասում՝ «փայտասարի» վրա, մինչև Ադրբեջանի դիրքեր։ Քանի որ Ադրբեջանը տվյալ դիրքից մոտ 50 մետր վերև ևս մեկ դիրք ունի, կարելի է ենթադրել, որ 2 ադրբեջանական դիրք իր ողջ երկայնքով կրակի տակ է հայտնվել»,- ասաց Վահան Ազիբեկյանը։

Մեր զրուցակիցը վստահեցրեց, որ հայկական կողմը կատարվածում որևէ միջամտություն չի ունեցել։

 

Տեսանյութ.

Լուսանկարներում նշված են կրակի տակ հայտնված հատվածները

Վաչիկ Գրիգորյան

 



loading...