Փաշինյանը պետք է հեռանա. վերահաշվարկի ավարտից հետո կտեղեկացնենք՝ ինչ ձևաչափով ենք շարունակելու մեր պայքարը. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ (տեսանյութ)


Փաշինյանը պետք է հեռանա. վերահաշվարկի ավարտից հետո կտեղեկացնենք՝ ինչ ձևաչափով ենք շարունակելու մեր պայքարը. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ (տեսանյութ)
Հունիս 11 18:30 2026

Շնորհակալ ենք ձեր վստահության համար, շնորհակալ ենք ձեր արժանապատիվ քվեի համար: Ինչքան էլ փորձեցին մեզ խանգարել, ինչքան էլ փորձեցին վարչական ռեսուրսով վախեցնել, մենք դա միասին արեցինք: Այս մասին տեսանյութ է հրապարակել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Անդրանիկ Գևորգյանը:

 

«Պայքարը շարունակվում է, ավելի ենք ուժեղանում, ավելի ենք պնդանում տեղերում: Մենք պետք է գնանք մինչև վերջ, մինչև փոփոխություն։ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։ 

Այս պահին վերահաշվարկ է ընթանում Հայաստանի ողջ տարածքում։ Վերահաշվարկի ավարտից հետո մենք հանդես կգանք հայտարարությամբ և կտեղեկացնենք, թե ինչ ձևաչափով ենք շարունակելու մեր պայքարը»,-նշել է նա: