«Ուժեղ Հայաստանի» մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը վերահաստատել է կուսակցության դիրքորոշումը՝ պայքարը շարունակվելու է։
Մինչ այդ նա մի քանի կարևոր արձանագրումներ է արել՝ Նիկոլ Փաշինյանը, կիրառելով ամբողջ վարչական ռեսուրսը, կիրառելով նաև ռեպրեսիաներ ու ընտրախախտումներ, չի կարողացել հավաքել 50+1 տոկոս ձայներ, ինչը վկայում է, որ նա հասարակության կեսի աջակցությունն էլ չունի։
«Հասարակության կեսից ավելին չի աջակցում այս իշխանությանը, և սա այն մասին է խոսում, որ պայքարը պետք է շարունակել, ու մենք տեր ենք կանգնելու մեզ վստահություն հայտնած քաղաքացիների քվեներին։
Շարունակելու ենք պայքարը և, ինչպես հայտարարել ենք, գնալու ենք մեր նախանշած ուղով»,- ընդգծել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակը։










