Կան մարդիկ, որ պատասխան են տալու. Ուրցաձորի վերընտրված համայնքապետը՝հետընտրական տրամադրության մասին


Կան մարդիկ, որ պատասխան են տալու. Ուրցաձորի վերընտրված համայնքապետը՝հետընտրական տրամադրության մասին
Փետրվար 18 15:00 2019

Ուրցաձորում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում հաղթել է համայնքի նախկին ղեկավար, անկուսակցական Ռաֆիկ Անդրեասյանը: 

Նշենք, որ հոկտեմբերի 10-ին՝ տևական բողոքի ցույցերից հետո, Ռաֆիկ Անդրեասյանը  իշխանության  և ժողովրդի պահանջով՝ հրաժարական էր տվել:

ArmDay.am-ը համայնքում տիրող հետընտրական տրամադրության և   առաջիկա անելիքների մասին զրուցել է Ուրցաձորի վերընտրված համայնքապետ Ռաֆին Անդրեասյանի հետ:

-Պրն. Անդրեասյան, ի՞նչ կասեք այն մարդկանց, ովքեր մեղադրում էին և  պահանջում  Ձեր հրաժարականը:

-Ես միշտ պատրաստ եմ եղել բաց աշխատելու: Այժմ էլ պատրաստ եմ աջակցել ու  կյանքի կոչել ցանկացած կառուցողական առաջարկ: Ես պարտական եմ ինձ ընտրող ժողովրդին:

-Նեղացա՞ծ եք այն մարդկանցից, ովքեր ամեն ինչ արեցին, որ հրաժարական տաք:

-Նրանք, ովքեր  անձնական վիրավորանք են հասցրել, պետք է պատասխան տան: Մարդիկ,ովքեր խաբվել են, հավատացել  են մի քանի մարդկանց ստերին, մեղավոր չեն: Ամեն բանի պատասխանը տվեցին նախօրեի ընտրություները:

-Նկատի ունեք օրենքի՞ առաջ պատասխան տան, թե՞ անձնական հատուկ դիրքորոշում կունենաք այդ մարդկանց նկատմամբ:

-Այն մարդիկ, ովքեր կազմակերպչներ են եղել և լկտի ստեր են տարածել ժողովրդի մեջ, օրենքի առաջ պատասխան կտան:

-Դուք Ձեր հարցազրույցներում նշել էիք, որ Արարատի մարզպետ Գարիկ Սահակյանին թույլ եք համարում: Նա ևս, Ձեր եր հրաժարականն էր պահանջել: Ինչպիսի՞ն են այժմ ձեր հարաբերությունները, լարվածություն կա՞:

-Թող ոչ ոք չմոռանա, որ սա տեղական ինքնակառավարում է և դրսի միջամտությունը ցանկացած պարագայում ավելորդ եմ համարում, քանի որ ես կատարում եմ այն պահանջները, որը մեր ժողովուրդն է ներկայացնում:

-Այժմ կրքերը համայնքում հանդարտվե՞լ են,թե՞ կան մարդիկ, որ կարծում են, որ այս ընտրություններն արդար չեն անցել:

-Հրաժարականը տվեցինք, ընտրությունն անցավ, կրքերը հանդարտվել են: Մենք աշխատելու ենք սեր ու միություն քարոզել  բոլորին: Ես գիտեմ, որ պետական,համայնքային մտածելակերպ ունեցող, մարդը ճիշտ կհասկանա, թե ինչ կատարվեց, ով էր սխալը, կամ ճիշտը և այդ վերջնական պատասխանը երեկ ստացանք,  որին չորս ամիս սպասում էինք:

 -Համայնքում առաջնահերթ ի՞նչ խնդիրեն կան, որ պետք է լուծել:

-Համայնքում առջնահերտ պետք է ոռոգման ցանցի խնդիրը լուծել: Պետք է լուծվի գազաֆիկացման խնդիրը: Համայնքները խոշորացվել են և Ուրցաձորում գազաֆիկացման խնդիր ունենք:

-Դուք կուսակցական պատկանելություն ունե՞ք, ունեցե՞լ եք:

-Աստված չանի:

-Որերո՞րդ տարին եք ղեկավարում համայնքը:

-Որ չխանգարեին քսան տարի անընդմեջ կառավարելիս կլինեի: Ոչինչ, մի փոքր ընդմիջում եղավ: