Աննա Վարդապետյանը Սինգապուրում հանդիպել է Վրաստանի գլխավոր դատախազին


Աննա Վարդապետյանը Սինգապուրում հանդիպել է Վրաստանի գլխավոր դատախազին
Սեպտեմբեր 10 11:29 2025

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Սինգապուրի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, 2025 թվականի սեպտեմբերի 10-ին հանդիպել է Վրաստանի գլխավոր դատախազ Գեորգի Գվարակիձեին:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն աշխատանքային այցով մեկնել է Սինգապուրի Հանրապետություն՝ մասնակցելու Դատախազների միջազգային ասոցիացիայի (ԴՄԱ) 30-րդ տարեկան համաժողովին և Գլխավոր ժողովին, որի ընթացքում ընտրվել է Ասոցիացիայի գործադիր կոմիտեի անդամ:

Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի գլխավոր դատախազին՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի տարեկան համաժողովի շրջանակներում երկկողմ հանդիպում նախաձեռնելու համար և ընդգծել ձևավորված համագործակցության լավ ավանդույթները խորացնելու պատրաստակամությունը:

Հանդիպման ընթացքում Հայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազներն անդրադարձել են քրեական գործերով միջազգային-իրավական համագործակցության զարգացմանը, քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: