Արցախում Արթուր Մկրտչյանի 60-ամյակին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել. մասնակցել է Բակո Սահակյանը


Արցախում Արթուր Մկրտչյանի 60-ամյակին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել. մասնակցել է Բակո Սահակյանը
Փետրվար 18 12:30 2019

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 18-ին ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի 60-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղկեպսակ դրել նրա հուշաքարին:

Արցախի նախագահի մամուլի գրասենյակից  հայտնում են, որ Բակո Սահակյանն օրինակելի է համարել Արթուր Մկրտչյանի հայրենասիրությունը, նվիրվածությունը եւ պարկեշտությունը՝ հավելելով, որ նրա պայծառ հիշատակը միշտ վառ կմնա արցախցիների սրտերում: