Ինչպես հայտնել էինք՝ փետրվարի 16-ին ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկվել Երևանի բնակիչներ, հաղորդավար 35-ամյա Արման Մարգարյանն ու 32-ամյա Հովհաննես Վահրամյանը:
ArmDay.am-ի հետ զրույցում Ոստիկանությունից հայտնեցին, որ «Իբիս» հյուրանոցային համալիրի մոտից՝ թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով բերման է ենթարկվել երկու անձ: Նրանց մոտ հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգված:
Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Արման Մարգարյանն ավելի ուշ ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ ասելով, որ ինքը 35 տարեկան չէ:
Հաղորդավարը, հավանաբար, այդպիսով արձագանքել է իրեն բերման ենթարկելու մասին լուրերին: