Հայաստանի դեսպանը եւ Իրաքի գյուղատնտեսության նախարարը քննարկել են մի շարք հարցեր


Հայաստանի դեսպանը եւ Իրաքի գյուղատնտեսության նախարարը քննարկել են մի շարք հարցեր
Փետրվար 14 19:13 2019

Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպել է հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Իրաքի գյուղատնտեսության նախարար Սալեհ ալ-Հասանիին։

Ինչպես  տեղեկացրին ԱԳՆ  մամուլի ծառայությունում, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են 2017-ին հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստին հաջորդող ժամակահատվածի ընթացիկ աշխատանքները եւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման արդյունքները։ Ալ-Հասանիի առաջարկով` կողմերը պայմանավորվեցին հանձնաժողովի երրորդ նիստն ընթացիկ տարվա դեկտեմբերի առաջին կեսին Բաղդադում անցկացնելու շուրջ, ինչը կնպաստի երկու երկրների  համագործակցության զարգացմանը` հատկապես տնտեսական ոլորտում։