Փաշինյանը զարմացած է Տոկիոյի փողոցներով՝ չկա աղբ և աղբաման


Փաշինյանը զարմացած է Տոկիոյի փողոցներով՝ չկա աղբ և աղբաման
Սեպտեմբեր 4 21:12 2025

«Տոկիոյի փողոցներում աղբարկղ, աղբաման հասկացություն  չկա։ Ըստ էության՝ գրեթե աղբ էլ չկա»,- այս մասին ֆեյսբուքում հայտնել է Նիկոլ Փաշինյանը՝ տեսանյութի միջոցով։ 

«Պարզվում է՝ Տոկիոյում ամեն մարդ ինքն է պատասխանատու փողոցում կենսագործունեության ընթացքում ձևավորված աղբի համար։ Տեսա, որ փողոցում աշխատող մարդիկ իրենց հետ ունեն փոքր տոպրակներ, որոնց մեջ դնում են աղբը։ Չգիտեմ՝ քաղաքային իշխանություններին ինչպես է դա հաջողվել, պետք է առանձին հետազոտություն անել»,- ասել է նա։