Բակո Սահակյանը պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է սահմանագծի տարբեր հատվածներ


Բակո Սահակյանը պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է սահմանագծի տարբեր հատվածներ
Փետրվար 14 18:45 2019

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 14-ին պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանի եւ այլ պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է հանրապետության հարավային սահմանագծի տարբեր հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին եւ տիրող իրավիճակին:

Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Զորամասերից մեկում երկրի ղեկավարը ներկա է գտնվել նոր զորանոցի բացման արարողությանը, հանդիպում ունեցել զինծառայողների ընտանիքների հետ:

Նախագահը նշել է, որ զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավումը եղել է ու կմնա պետության ուշադրության կենտրոնում՝ այս ուղղությամբ համապատասխան հանձնարարականներ տալով շահագրգիռ մարմինների ղեկավարներին: