«Արմավիր» ՔԿՀ-ում բնական հյութի տարաներում կասկածելի հեղուկով լցված ռետինե փուչիկներ են հայտնաբերվել


«Արմավիր» ՔԿՀ-ում բնական հյութի տարաներում կասկածելի հեղուկով լցված ռետինե փուչիկներ են հայտնաբերվել
Փետրվար 14 18:33 2019

Փետրվարի 14-ին՝ ժամը 12:45-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, դատապարտյալ Վ. Մ.-ի անվամբ եղբոր՝ քաղաքացի Ս. Մ.-ի կողմից բերված հանձնուքի զննությամբ 10 տուփ բնական հյութի տարաներից յուրաքանչյուրում հայտնաբերել են կասկածելի հեղուկով լցված մեկական ռետինե փուչիկ։

Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:

Ըստ քաղաքացու բանավոր հայտարարության՝ փուչիկների մեջ կոնյակ է։

Հայտնաբերվածներն ուղարկվել են փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: