Բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Խաչիկ Հակոբյանն այսօր ավագանու նիստում ներկայացրեց թափառող շների հետ կապված իրավիճակը և նշեց, որ նրանց տեսակը ավելացել է և դարձել ագրեսիվ, իսկ միայն էգ տեսակի շների թիվը վեց հազարի է հասել: Երևանի ավագանին որոշում կայացրեց ստեղծել «Համայնքային ոչ առևտրային կազմակերպություն» և հաստատեց «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը:
«Կենդանի պահելու մշակույթի բացակայությունը նույնպես նպաստում է թվաքանակի ավելացմանը»,-ասաց նա: Նա նշեց, որ խնդրի լուծման երեք տարբերակ կար՝ ոչնչացնել էգ շներին, ինչը համարում է անհնարին և անընդունելի, երկրորդը՝ սննդի բոլոր աղբյուրները վերացնել, ինչը իրատեսական չէ և երրորդ՝ որսալ, ամլացնել և վերադարձնել նույն միջավայր, ինչն էլ համարել են ամենաարդյունավետ տարբերակը՝ ուսումնասիրելով նաև միջազգային փորձը:
Ինչ վերաբերում է ընդհանրապես խնդրի վերացման հարցին, զեկուցողն ասաց, որ նախնական թիրախավորված ժամկետը 6-7 տարին է, բայց պետք է հորդորեն համայնքներին, որ զուգահեռաբար լուծեն իրենց մոտ խնդիրը ևս, քանի ներհոսք է լինելու: