Քեզ հետ ու առանց քեզ․ ARTN-ի նոր հեռուստասերիալը


Քեզ հետ ու առանց քեզ․ ARTN-ի նոր հեռուստասերիալը
Փետրվար 11 21:32 2019

ARTN.TV-ն սկսում է նոր հեռուստասերիալի ցուցադրություն։ Շուտով ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցներն իրենց էկրաններին կտեսնեն հայաստանյան սիրված ու ճանաչված դերասանների մասնակցությամբ նոր հեռուստասերիալ, որը կոչվում է Քեզ հետ, առանց քեզ։ Հայկական լուծումներ, ոչ ավանդական հայկական սերիալների ոճով։ Տարբերվող սցենար, հետաքրքիր ու դիտարժան պահեր։ Չորս կանայք,  չորս ճակատագրեր, պայքար, սեր, դավաճանություն, այս ամենին գումարած հանուն կյանքի եւ սիրո համար ամեն ինչի պատրաստ մարդիկ։

Հեռուստասերիալն առայժմ նախատեսված է ԱՄՆ լսարանի համար։ Հեռուստասերիալի գլխավոր պրոդյուսերը Ռոբերտ Օխլախչյանը։

Ներկայացնում ենք հեռուստասերիալի անոնսը։