Հրապարակի տեղեկություններով՝ օրեր առաջ Գյումրու թանկարժեք ռեստորաններից մեկում՝ «Վիկտորիա» հոլում տեղի է ունեցել Սուրեն Պապիկյանի եղբոր՝ Արթուր Պապիկյանի երեխաների մկրտության արարողությունը։
Հիշեցնենք, որ Արթուր Պապիկյանը Գյումրու փոխքաղաքապետն էր, ով կոալիցիոն հուշագիրը չեղարկելուց հետո հանդիսանում է ավագանու անդամ։
Արարողությանը ներկա են եղել Շիրակի մարզի ՔՊ-ական համայնքապետերը և այլ պաշտոնյաներ։
Մեր տեղեկություններով, մարզպետ Մուշեղ Մուրադյանը չի մասնակցել, սակայն եղել է հրավիրյալների ցուցակում։
Քավորը եղել է Սուրեն Պապիկյանը, ով խնջույքին մասնակցել է կնոջ և դստեր հետ։
Մկրտության արարողությունը իրականացրել է Արթիկի թեմի հոգևորականներից Տեր Եղիշե քահանան, ով ոչ միայն չի մասնակցել Երևանում տեղի ունեցող Սրբազան պայքարին, այլ նաև մտերիմ հարաբերություններ ունի Շիրակի մարզպետի և ՔՊ-ական մյուս պաշտոնյաների հետ։