ՊՆ ժամկետային զինծառայողը «Mercedes»-ով բախվել է դաշտում կայանված «Mercedes Sprinter»-ին. զինծառայողը տեղափոխվել է հիվանդանոց


ՊՆ ժամկետային զինծառայողը «Mercedes»-ով բախվել է դաշտում կայանված «Mercedes Sprinter»-ին. զինծառայողը տեղափոխվել է հիվանդանոց
Հուլիս 1 10:23 2024

Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 14։50-ի սահմաններում Աստղաձոր բնակավայրի գյուղամիջյան ճանապարհին Գեղարքունիքի մարզի բնակիչ 18-ամյա Դավիթ Թ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել դաշտում կայանված «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 ավտոմեքենաները կողաշրջվել են, իսկ Դավիթ Թ․-ն մարմնական վնասվաքծներով տեղափոխվել է Մարտունու բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ և հնարավոր է այն փոխանցվի ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության Կայազորային քննչական բաժին։

Աղբյուրի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես ժամկետային զինծառայող։