Այսօր՝ հունիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգանաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանում՝ Հրաչյա Քոչար 40/2 հասցեի մոտ գործող բենզալցակայանի հարևանությամբ հսկայական ծառը արմատից կոտրվել ու տապալվել է:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ծառի տապալման հետևանքով վնասվել է այդ պահին ճանապարհով անցնող «Hyundai» մակնիշի ավտոմեքենան:
Բարեբախտաբար վարորդը չի տուժել, սակայն ավտոմեքենայի դիմապակին և առջևի որոշ հատվածներ վնասվել են: