Երևանում հիվանդանոցում մահացածների հարազատներին այլ մարդկանց դիեր են տվել. հարազատները պայմանավորվել են դիերը փոխանակել


Երևանում  հիվանդանոցում մահացածների հարազատներին այլ մարդկանց դիեր են տվել. հարազատները պայմանավորվել են դիերը փոխանակել
Փետրվար 11 20:00 2019

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 11-ին, զավեշտալի դեպք է տեղի ունեցել Երևանում: Երևանի հիվանդանոցներից մեկից 2 մահացածների դիերը հարազատները տեղափոխել են բնակության վայր, սակայն պարզվել է, որ Ջերմուկ տեղափոխված դին պետք է տեղափոխվեր Վանաձոր: Պարզվել է նաև, որ վանաձորցիներն էլ իրենց հարազատի աճյունի փոխարեն Վանաձոր են տեղափոխել ջերմուկցու դին: Այս պահին արդեն մահացածների հարազատները իրար հետ պայմանավորվածություն են ձեռք բերել, որպեսզի կատարեն դիերի փոխանակում: