Հերթական խոշոր չափի «Հերոին», «Մեթամֆետամին», «Ափիոն» թմրամիջոցների հայտնաբերման դեպքը Էրեբունու ոստիկանների ու քննիչների կողմից


Հերթական խոշոր չափի «Հերոին», «Մեթամֆետամին», «Ափիոն» թմրամիջոցների հայտնաբերման դեպքը Էրեբունու ոստիկանների ու քննիչների կողմից
Փետրվար 11 19:26 2019

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ առանձնապես խոշոր չափերի «Հերոին», «Մեթամֆետամին», «Ափիոն» տեսակի թմրամիջոցներ հայտնաբերելու դեպքի առթիվ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետրվարի 9-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները Ռոստովյան և Արցախի փողոցների խաչմերուկից ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով Էրեբունու ոստիկանություն են բերման ենթարկել 39-ամյա Կարեն Մանուկյանին և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 48-ամյա Շահաբալլահ Մոհարամ Ռավաշին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նույն վայրից բերման է ենթարկվել մեկ այլ իրանցի՝ 39-ամյա Մոուսա Բաղերի Մոուսավի Շամսը։ Բերման են ենթարկվել նաև Երևանի բնակիչ, 56-ամյա Արշակ Մնացականյանը իր Lada Priora մակնիշի 34 AՍ 284 համարանիշի ավտոմեքենայով, որը շահագործվում է որպես տաքսի և նրա ուղևորը, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 60-ամյա Մոհամմադ Մեհդի Ալիի Էմամի Թաբարսը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ անձնական խուզարկությամբ Շ. Ռավաշի մոտ հայտնաբերվել է 1,73 գ Հերոին տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված և մոտ 60 գ Հաշիշ տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված:

Մ. Թաբարսի մոտ հայտնաբերվել է 70,87 գ Հերոին տեսակի թմրամիջոցին նմանվող շագանակագույն զանգված, 5,49 գրամ «Մետամֆետամին» տեսակի թմրամիջոցին նմանվող սպիտակավուն զանգված և մոտ 1,30 գրամ «Հերոին» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված, թղթե փաթեթով` մոտ 1,44 գրամ քաշով «Հերոին» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված, փայլաթիթեղով փաթեթավորված` մոտ 0,37 գրամ մուգ գույնի կիսաայրված զանգված, ինչպես նաև ծայրերն այրված պլասմասե խողովակ։

Փաստի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և ՀՀ քր օր-ի 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի և 268 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: