Երևանից Վարդենիս տանող ճանապարհը փակ է: 50-ից ավելի քաղաքացիներ պահանջում են Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հրաժարականը, ով սատարում է Վարդենիսի համայնքապետի ԺՊ Մելքոնյան Արամին: Այս մասին ArmDay.am-ին հայտնեց ճանապարհը փակած քաղաքացիներից մեկը:
«Արամ Մելքոնյանը քարոզարշավի շրջանակում այցելում է դպրոցներ, պոլիկլինիկաներ այլ հաստատություններ, սակայն մնացած թեկնածուներին արգելվում է՝ ասելով՝ մարզպետը չի թույլատրում:Ակնհայտ է, որ նա իր լծակներն օգտագործում է, որպեսզի մյուս թեկնածուները մնան ստվերում»,-ասաց նախաձեռնության անդամներից մեկը:
Ճանապարհը փակելու նախաձեռնությունը սկսել են համայնքապետի թեկնածու Գևորգ Սիմոնյանի համակիրները:
Նշենք, որ Վարդենիսում համայնքապետի ընտրությունները տեղի կունենան փետրվարի 17-ին:
Հիշեցնենք,որ կրթական հաստատություններում ընտրական քարոզչություն իրականեցնելն արգելվում է: Հանրակրթական ուսումնական հաստատությունների դահլիճները թեկնածուներին ու ընտրություններին մասնակցող կուսակցություններին կարող են տրամադրվել միայն ժամը 18.00-ից հետո կամ ոչ աշխատանքային օրերին և միայն այն դեպքերում, եթե տվյալ համայնքում գոյություն չունեն նախընտրական քարոզչության անցկացման համար համապատասխան այլ դահլիճներ։