Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Նոր Զելանդիայի գեներալ-նահանգապետ Փաթսի Րեդիին՝ երկրի ազգային տոնի` Վայթանգիի օրվա կապակցությամբ:
Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից: Նախագահը Փաթսի Րեդիին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ, իսկ Նոր Զելանդիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն: