Վերջին 4 տարում Պոլիտեխնիկում արդեն երրորդ անգամ էական աշխատավարձի բարձրացում. Գոռ Վարդանյան


Վերջին 4 տարում Պոլիտեխնիկում արդեն երրորդ անգամ էական աշխատավարձի բարձրացում. Գոռ Վարդանյան
Օգոստոս 28 21:15 2025
«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտոր Գոռ Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
 
 📈Վերջին 4 տարում Պոլիտեխնիկում արդեն երրորդ անգամ էական աշխատավարձի բարձրացում
👉Այս անգամ՝ 108%, 15%, 14%, 13%-ով՝ պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար։
📌Հոգաբարձուների խորհրդի հաստատմանն եմ ներկայացրել մեկ ակադեմիական ժամի աշխատավարձի բարձրացման առաջարկույթունը, ինչը համապատասխան որոշմամբ հավանության է արժանացել՝
* Դասախոս (առանց գիտական աստիճան/կոչում) → +108%
* Դոցենտ, գիտությունների թեկնածու → +15%
* Դոցենտ կամ գիտությունների թեկնածու → +14%
* Պրոֆեսոր → +13%
💰Արդյունքում աշխատավարձերը կկազմեն՝
* Դասախոս – 302,400 դրամ (1 դրույք), 453,600 դրամ (1.5 դրույք)
* Դոցենտ, գիտ. թեկնածու – 432,000 դրամ (1 դրույք), 648,000 դրամ (1.5 դրույք)
* Դոցենտ/գիտ. թեկնածու – 360,000 դրամ (1 դրույք), 540,000 դրամ (1.5 դրույք)
* Պրոֆեսոր – 612,000 դրամ (1 դրույք), 918,000 դրամ (1.5 դրույք)
🚀Այս բարձրացումները հնարավոր դարձան մեր կառավարման բոլոր մարմինների, բարերարների և վերջին տարիների բարեփոխումների արդյունավետ աշխատանքի շնորհիվ։
🎯Մեր նպատակը հստակ է․ Պոլիտեխնիկը պետք է դառնա առավել գրավիչ ու մրցունակ ակադեմիական աշխատաշուկա։
📅Բարձրացված աշխատավարձերը ուժի մեջ կմտնեն 2025 թվականի սեպտեմբերի 1-ից։