«ՌԴ-ից վերադարձված բեռների մեծ մասը խնդիր են ունեցել փաստաթղթերի հետ». Պապոյան


«ՌԴ-ից վերադարձված բեռների մեծ մասը խնդիր են ունեցել փաստաթղթերի հետ». Պապոյան
Օգոստոս 26 20:19 2025

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը գրում է.

«Այս տարվա հունիս-օգոստոս ամիսներին ՌԴ է արտահանվել  73 հազար 501 տոննա միրգ և բանջարեղեն, որից հետ է վերադարձվել 998 տոննան կամ 1,36%-ը։

Շատ կարևոր փաստ. վերադարձված բեռներից 684 տոննան եղել է հունիս և հուլիս ամիսներին, իսկ 314-ը՝ օգոստոսին, այսինքն այս մասով էլ օգոստոս ամսին որևէ տարօրինակ աճ չկա և պահպանվել է նախորդ ամիսների համաչափությունը։

Իմիջիայլոց վերադարձված բեռների մեծ մասը խնդիր են ունեցել փաստաթղթերի հետ»։