«Հայրենիք»-ի հարակից հրապարակի հանգույցը զգալիորեն կթեթևացնի երթևեկությունը Արշակունյաց պողոտայի և Գ. Նժդեհի փողոցի հատման հատվածում. քաղաքապետ (լուսանկարներ)


«Հայրենիք»-ի հարակից հրապարակի հանգույցը զգալիորեն կթեթևացնի երթևեկությունը Արշակունյաց պողոտայի և Գ. Նժդեհի փողոցի հատման հատվածում. քաղաքապետ (լուսանկարներ)
Փետրվար 5 23:59 2019

«Հայրենիք» կինոթատրոնի հարակից հրապարակի տրանսպորտային հանգույցը զգալիորեն կթեթևացնի երթևեկությունը Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի հատման հատվածում՝ ապահովելով անընդհատ երթևեկություն:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ նախագծի քարտեզի լուսանկարները հրապարակելով:

«Գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ քննարկում ենք «Հայրենիք» կինոթատրոնի հարակից հրապարակի տրանսպորտային հանգույցի նախագիծը: Այն զգալիորեն կթեթևացնի երթևեկությունը Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի հատման հատվածում՝ ապահովելով անընդհատ երթևեկություն:

Նախագծի տեսանելի առավելություններից մեկն էլ այն է, որ հարակից շենքերը ամբողջովին մնում են տեսադաշտում»,- գրառման մեջ հայտնում է Հայկ Մարությանը: