Համացանցում տեսանյութ է հայտնվել, թե ինչպես է Մոսկվայում հավաքարարը ընկնում շենքի տանիքից (տեսանյութ)


Համացանցում տեսանյութ է հայտնվել, թե ինչպես է Մոսկվայում հավաքարարը ընկնում շենքի տանիքից (տեսանյութ)
Փետրվար 2 17:36 2019

Միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի հյուսիսարևելյան Բասմմանի փողոցի շենքերից մեկում հունվարի 31-ին: Տղամարդը տեսանյութում մաքրում է եռահարկ շենքի տանիքը, երբ սայթաքում ու սահելով հասնելով թեք տանիքի վերջնամասին՝ չկարողանալով պահել հավասարակշռությունը, վայր է ընկնում:

Ականատեսները անմիջապես շտապօգնություն են կանչել: Հաջորդ տեսանյութում երևում է, թե ինչպես են տղամարդուն տեղափոխում հիվանդանոց:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում, միայն նշվում է, որ տանիքը մաքրող տղամարդը Ղրղզստանից է: