«Ժասմին» գեղեցկության սրահի տնօրենը մեկ ամիս մահացած վիճակում գտնվել է սրահում. մանրամասներ


«Ժասմին» գեղեցկության սրահի տնօրենը մեկ ամիս մահացած  վիճակում գտնվել է սրահում. մանրամասներ
Փետրվար 1 15:00 2019

Երևանի Արաբկիր վարչական շրջանի Նաիրի Զարյան 15 շենքի նկուղային հարկում «Ժասմին» գեղեցկության սրահում փետրվարի 1-ին փրկարարները հայտնաբերել են 1958 թվականին ծնված կնոջ դի:  Դեպքի հետ կապված մանրամասներ իմանալու նպատակով ArmDay.am-ը կապ հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի հետ:

«Կնոջ մարմնի վրա նախնական զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության` կինը մոտ մեկ  ամիս գնտվել է այդ սրահում մահացած վիճակում»,- ասաց  Նաիրա Հարությունյանը:

Նրա խոսքով՝ 61-ամյա կինը «Ժասմին» գեղեցկության սրահի տնօրենն էր: Գեղեցկության սրահը երկար ժամանակ  չի գործել, մահացած կինը միայնակ  ապրել է հենց այդ տարածքում: