Ես կենթարկվեմ ցանկացած քաղաքական որոշման, նայց Ազգային անվտանգության ծառայությունը նախարարություն դարձնելով` վտանգ կա, որ այն կքաղաքականացվի, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
«Ես իհհարկե, պարտավոր եմ ենթարկվել այդ որոշմանը, բայց նաև ուզում եմ ասել, որ ամեն դեպքում, նախարարը քաղաքական պաշտոն է։ Եթե ԱԱԾ նախարարը լինի քաղաքական գործիչ ու զբաղվի քաղաքականությամբ, փորձելու է, ուզի թե չուզի, առաջ տանել իրենց քաղաքական ուժի... Քաղաքականացվելու է», - ասաց նա:
Վանեցյանը հայտնեց նաև որ «Երևան հիմնադրամի» կողմից պետբյուջե է վերականգնվել 1 մրդ 807 մլն դրամի կորուստ: Այնտեղ անցկացված ստուգումների ժամանակ պարզվել է, որ հիմնադրամի միջոցների մի մասը վատնվել է, մի մասն էլ ոչ նպատակային է ծախսվել: