Վերաքննիչ դատարանում շարունակվում է Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը (ուղիղ)


Վերաքննիչ դատարանում շարունակվում է Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը (ուղիղ)
Փետրվար 1 14:47 2019

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը։ Այսօրվա դատական նիստին նախատեսվում է, որ հայտարարությամբ հանդես կգա եւ իր դիրքորոշումը կներկայացնի նաեւ Ռոբերտ Քոչարյանը, ինչից հետո մեղադրանքի կողմն իր առարկությունները կներկայցնի փաստաբանական թիմի ներկայացրած բողոքների վերաբերյալ։