ՀՀ-ում փողոցային արդարադատություն է տեղի ունենում. Մ. Գրիգորյանի պաշտպանները կդիմեն ՄԻԵԴ


ՀՀ-ում փողոցային արդարադատություն է տեղի ունենում. Մ. Գրիգորյանի պաշտպանները կդիմեն ՄԻԵԴ
Փետրվար 1 13:01 2019

Կալանքի տակ գտնվող ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը շարունակում է պնդել, որ  Հայաստանին դատի չի տա: Այս մասին   լրագրողերի հետ հանդիպմանն ասաց Գրիորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը:

Փաստաբանը նշեց, որ չնայած Մանվել Գրիգորյանի նման ցանկությանը՝  իրենք  կդիմեն ՄԻԵԴ, քանի  որ  խոսքը վերաբերում է նրա առողջությանը, ինչը բարձր արժեք է:

«Ցավազարկող դեղերի ազդեցության տակ կարողանում է կալանք կրել, նրա շաքարի մակարդակը 25 է, ինչի պայմաններում նրա վիճակը գնալով վատթարանում է»,-ասաց նա:

Փաստաբանը հայտարարեց, որ ներկայիս իշխանությունների օրոք երկրում  ընտրովի արդարադատություն է իրականացվում:

«Պետությունն՝ ի դեմս առաջին դեմքի, որոշակի գործերով դառնում է դահիճ, այսօր ՀՀ-ում փողոցային արդարադատությու է տեղի ունենում:  Փողոցում պարտադրեցին, որ Մանվել Գրիգորյանը կրկին կալանավորվի, ինչն անթույլատրելի է: Ժողովրդի բերանը գցեցին խտացրած կաթի, զինվորի պայոկի մեղադրանքը, այդ նենգ, զզվելի արարքների մեջ նրան մեղադրելով՝ նրա նկատմամբ հանրային կարծիք ձևավորեցին»,-ասաց փաստաբանը: