Հանցակազմի բացակայության հիմքով քրեական հետապնդում չի իրականացվել ԴԱՀԿ աշխատակիցների նկատմամբ


Հանցակազմի բացակայության հիմքով քրեական հետապնդում չի իրականացվել ԴԱՀԿ աշխատակիցների նկատմամբ
Փետրվար 1 12:35 2019

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը սույնով տեղեկացնում է, որ քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել քրեական գործի վարույթում ներգրավված Ծառայության աշխատակիցների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել՝ նրանց գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը կարճել է տվյալ քրեական գործի վարույթը: 

Ավելի վաղ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Բանկը քրեական գործով վարույթն իրականացնող մարմնին հայտնել էր, թե մասնակցել է հարկադիր էլեկտրոնային աճուրդին՝ համապատասխան անշարժ գույքը ձեռքբերելու նպատակով, սակայն չի կարողացել այն գնել: