Փոխպատվաստումային բժշկությունը զարգացնելու ուղղությամբ պայմանավորվածություններ են ձեռք բերվել


Փոխպատվաստումային բժշկությունը զարգացնելու ուղղությամբ պայմանավորվածություններ են ձեռք բերվել
Հունվար 30 12:35 2019
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը եղել է Մինսկի վիրաբուժության, տրանսպլանտալոգիայի և արյունաբանության գիտագործնական կենտրոնում: 
Հայաստանի առողջապահության ոլորտի պատասխանատուները շրջել են փոխպատվաստման մասնագիտացված կենտրոնում, ծանոթացել գործունեությանը: Կենտրոնի տնօրեն Օլեգ Ռումմոն ներկայացրել է մարդու օրգանների փոխպատվաստման բելառուսական փորձը։ Նշենք, որ Բելառուսն այս հարցում աշխարհի առաջատար երկրների շարքում է։ 
Նախարար Թորոսյանը պայմանավորվածություններ է ձեռք բերել Բելառուսի գործընկերների հետ մշտական խորհրդատվական կապի մեջ լինելու վերաբերյալ` Հայաստանում փոխպատվաստումային բժշկությունը զարգացնելուն զուգընթաց։
 
Հայկական պատվիրակությունն այցել է նաև Բելառուսի Հանրապետական կլինիկական բժշկական կենտրոն, տեղում ծանոթացել մատուցվող ծառայություններին և բուժօգնության պայմաններին։