Դատարանը մերժեց Ռուբեն Հակոբյանի քրեական հետապնդումը դադարեցնելու, վարույթը կարճելու միջնորդությունը


Դատարանը մերժեց Ռուբեն Հակոբյանի քրեական հետապնդումը դադարեցնելու, վարույթը կարճելու միջնորդությունը
Օգոստոս 27 16:12 2025

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում,  դատավոր Դ․ Արղամանյանի նախագահությամբ, հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանի գործով նիստին, պաշտպան Գրիգոր Մեղդեսյանը միջնորդեց դադարեցնել քրեական հետապնդումը, կարճել վարույթը։

Նա նշեց, որ պաշտպանական կողմը գտնում է, որ մեղադրյալի նկատմամբ սկսված հանրային  քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, քրեական գործով վարույթը ենթակա է մերժման այն հիմքով, որ վարույթը նախաձեռնվել է Քրեական դատավարության օրենսգրքով չնախատեսված աղբյուրից ստացված տեղեկության հիման վրա։ 

Խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ դատավորը հայտնեց, որ դատարանը մերժում է Ռուբեն Հակոբյանի քրեական հետապնդումը դադարեցնելու, վարույթը կարճելու մասին միջնորդությունը։

Ռուբեն Հակոբյանը մեղադրվում  իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր անելու» միջին ծանրության հանցանքի մեջ։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է 2-ամսյա կալանքը։