Կացինով զինված տղամարդը փորձել է թալանել Բաղրամյան պողոտայում գտնվող VTB բանկը


Կացինով զինված տղամարդը փորձել է թալանել Բաղրամյան պողոտայում գտնվող VTB բանկը
Հունվար 29 14:36 2019

Մեր տեղեկություններով քիչ առաջ ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում:

Կացինով զինված տղամարդը փորձել է ներխուժել ու թալանել Բաղրամյան պողոտայում գտնվող VTB բանկը: Ոստիկաններին հաջողվել է վնասազերծել նրան:

Ավազակային հարձակում գործած անձը բերման է ենթարկվել ոստիկանություն:

Այս պահին դեպքի վայրում աշխատում են քննիչները: