Ջրվեժում բռնկված հրդեհի մարմանը 10 մարտական հաշվարկ է ներգրավվել, դեպքի վայրում է քիմիկ-հետախույզը


Ջրվեժում բռնկված հրդեհի մարմանը 10 մարտական հաշվարկ է ներգրավվել, դեպքի վայրում է քիմիկ-հետախույզը
Օգոստոս 25 18:48 2025

Փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնել Ջրվեժ գյուղի արտադրամասերից մեկի տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքների մասին․

 

«Օգոստոսի 25-ին, ժամը 16։57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ջրվեժ գյուղի արտադրամասերից մեկի տարածքում։

 

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան  փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, ԵՓՎ և ՓՈՒՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման հերթապահ խմբերը, Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի քիմիկ-հետախույզը։

 

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ։

 

Օգնության են մեկնել Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս վեց մարտական հաշվարկ։

 

Ըստ նախնական տվյալների՝ տուժածներ չկան։

 

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»: