Դաշտավանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան


Դաշտավանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան
Օգոստոս 25 22:06 2025

Այսօր՝ օգոստոսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 03։40-ի սահմաններում Դաշտավան գյուղում բախվել են «Mercedes» մակնիշի և «Kia» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։