Անպտղություն ունեցող զույգերի հետազոտման և բուժման համար Առողջապահության նախարարությունը 210 մլն դրամ է հատկացնելու


Անպտղություն ունեցող զույգերի հետազոտման և բուժման համար Առողջապահության նախարարությունը 210 մլն դրամ է հատկացնելու
Հունվար 23 13:27 2019

Առողջապահության նախարարությունը վերարտադրողական առողջության բարելավման նպատակով Հայաստանում անպտղություն ունեցող զույգերի հետազոտման, նաև արտամարմնային բեղմնավորման համար 210 մլն դրամ է հատկացնելու: Այս  մասին  ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ամփոփելով 2018 թվականին կատարված  աշխատանքները:

«Հակված ենք այդ գումարն ուղղել անպտղության պատճառները պարզելուն, մի մասն էլ` հենց արտամարմնային բեղմնավորման ծառայությունների գնմանը: Նախարարը շեշտեց, որ փորձը ցույց է տալիս` ավելի արդյունավետ է պարզել պատճառը, քան տասնյակ զույգերի համար բեղմնավորում անել»,-ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ դեռևս վերջնական որոշում չկա այն առնչությամբ, թե այս գումարն ինչպես է ծախսվելու. դա կորոշվի մոտ ապագայում մի շարք հանդիպումների և քննարկումների անցկացումից հետո:

Հիմնական շեշտադրումն, ավելի շուտ, կկատարվի պետպատվերի շրջանակում հետազոտությունների անցկացման և անպտղության պատճառների հայտնաբերման վրա: Գումարի մի մասը կարող է ուղղվել նաև որոշ զույգերի համար ԱՄԲ ծախսերի վճարմանը: