Սա պետք է այսօրվա Հ1-ի ղեկավարներն իրենց ականջին օղ անեն


Սա պետք է այսօրվա Հ1-ի ղեկավարներն իրենց ականջին օղ անեն
Հունվար 23 13:32 2019

Մենուա Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

 

Ցանկալի է, որ բոլոր TV-ները լինեն օբյեկտիվ, բայց Հանրայինն ուղղակիորեն պարտավոր է օբյեկտիվ լուսաբանել մեր հանրությանը հուզող հիմնական հարցերը առավել ևս, երբ խոսքը վերաբերվում է մարտի 1-ի նման զգայուն թեմային:

Եվ եթե Հանրային հեռուստաընկերության այսօրվա ղեկավարները շարունակեն միակողմանիորեն լուսաբանել մարտի 1-ի իրադարձությունները, այսինքն՝ ուղիղ պրոպագանդա իրականացնել մարտի 1-ի մասնակցության մի թևին սատարելու նպատակով , ապա ես վստահաբար կարող եմ հայտարարել , որ ապագայում Հ1-ի այսօրվա պատասխանատուները պաշտոնական դիրքի չարաշահման համար հաստատ ենթարկվելու են քրեական պատասխանատվության, քանզի մարտի 1-ն այն թեման է, որ հույզեր է արթնացնում մեր հասարակության տարբեր շերտերի մեջ և եթե դու օգտագործում ես Հանրայինի եթերը միակողմանիորեն ներկայացնելու այս խնդիրը , ապա ինքդ հասարակության մեջ առաջացնում ես հուզումներ, լարվածություններ և ատելության մթնոլորտ քաղաքական տարբեր հայացքներ ունեցող ուժերի և քաղաքացիների միջև:

Եթե չունես այդ չափ պատասխանատվություն, որ պաշտոնական դիրքդ օգտագործես հավասարաչափ լուսաբանելու երկու կողմ ունեցող քաղաքական խնդիրն ապա՝ դու իրավունք չունես զբաղեցնելու պատասխանատու պաշտոն քաղաքացիներիս հարկերի հաշվին կառավարվող լրատվական կառույցում:

Սա պետք է այսօրվա Հ1-ի ղեկավարներն իրենց ականջին օղ անեն:

Այս ֆիլմը ցուցադրելուց հետո Հ1-ը պարտավոր է եթեր տրամադրել նաև մարտի 1-ի հարցում այլ և միգուցե ավելի օբյեկտիվ տեսակետ ունեցող գործիչների ...

 

Ես ամբողջությամբ ոչ օբյեկտիվ և պետական մտածողության բացակայության արգասիք եմ համարում երեկվա ֆիլմը և պահանջում եմ Հ1-ում ինձ տրամադրել եթեր այլ տեսակետ հայտնելու համար, որպեսզի մեր հասարակութույնը մարտի 1-ի մասին լսի իրական և օբյեկտիվ տեսակետ...