«Ուղարկեք Նիկոլին, թող տենա». Բագրատաշենում ճանապարհ են փակել (տեսանյութ)


«Ուղարկեք Նիկոլին, թող տենա». Բագրատաշենում ճանապարհ են փակել (տեսանյութ)
Հունվար 23 12:49 2019

Այս գիշեր Բագրատաշենում բողոքող քաղաքացիները մեքենաներով ու բեռնատարներով փակել են միջպետական ճանապարհը, գրում է lurer.com-ը: Նրանք դժգոհում են, քանի որ 2019թ. հունվարի 1-ից ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիները երրորդ երկրներից կկարողանան առանց մաքսային վճարների առավելագույնը մինչև 500 եվրոյին համարժեք գումարի և 25 կգ ընդհանուր քաշով ապրանքներ ներմուծել։

«Ուղարկեք Նիկոլին, թող տենա»,- տեսանյութում լսվում է բողոքի ակցիայի մասնակիցների հորդորը: