Տաշիրում կինն ու երեք երեխաները թունավորվել են վառարանի ծխից


Տաշիրում կինն ու երեք երեխաները թունավորվել են վառարանի ծխից
Հունվար 23 00:34 2019

Հունվարի 21-ին, ժամը 22.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Տաշիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1982 թ. ծնված Սուսաննա Զ.-ն, 2005 թ. ծնված Էլեն Դ.-ն, 2008 թ. ծնված Վահե Դ.-ն և 2017 թ. ծնված Մարի Դ.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, իրենց տանը, փայտ վառելու համար նախատեսված վառարանից ծուխ արձակվելու հետևանքով: Նշանակվել է ԴԲՓ:

Նախապատրաստվում են նյութեր: