Դեսպան Բաղդասարյանը հանդիպել է Քուվեյթի սոցիալական հարցերի նորանշանակ նախարարի հետ


Դեսպան Բաղդասարյանը հանդիպել է Քուվեյթի սոցիալական հարցերի նորանշանակ նախարարի հետ
Հունվար 22 20:17 2019

Քուվեյթում ՀՀ դեսպան Սարմեն Բաղդասարյանը հունվարի 17-ին հանդիպել է Քուվեյթի Պետության սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Սաադ Իբրահիմ Սաադ Ալ Խառազի (Saad Ebrahim Saad Al Kharaz) հետ:

Նախարար Ալ Խառազը ջերմորեն ողջունել է ՀՀ դեսպանին՝ մաղթելով նրան արդյունավետ գործունեություն սոցիալական ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` դեսպան Բաղդասարյանը նախարարին շնորհավորել է պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ կշարունակվի դեռևս նախորդ տարիներին ձևավորված սերտ փոխգործակցությունը։

Այդ համատեքստում զրուցակիցները մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող օրակարգային հարցերի շուրջ։